«ԵՎՐՈՏՈՒՆ» ՓԲԸ-Ն ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2002թ., ԵՐԲ ՆԵՎԻՆՆՈՄԻՍԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԵՐԻՉ ՋՐՀԵՂԵՂ: ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԷՐ ԲԱՐԴ ԽՆԴԻՐ` ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԱԿՅԱԼ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼ: ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ ԷԼ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՐԱՌՎԵՑ ՉՀԱՆՎՈՂ ՊԵՆՈՊՈԼԻՍՏԻՐՈԼԻ ԿԱՂԱՊԱՐԱՄԱԾԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ: ՇՈՒՏՈՎ ՆԵՎԻՆՆՈՄԻՍԿԻ ՁՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ, ԻՍԿ Օ.Վ.ՕՍԻԿՈՎԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՀԻՄՆԵԼ ՊԵՆՈՊՈԼԻՍՏԻՐՈԼ ԱՐՏԱԴՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ:
ՆՈՒՅՆ 2002թ. ԿՆՔՎԵՑ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ`ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «KURTZ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԵՐ ՊԵՆՈՊՈԼԻՍՏԻՐՈԼԵ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՈՍՔԱԳԻԾ: ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԷԻՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱՐԿԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ`«ԵՎՐՈՏՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ: ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԵՐՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ, ԵՎ ՄԻԱՍԻՆ ԱՆՑԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՏԱՑԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ` ՍՊԱՌՈՂԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՎ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԳ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ: ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄԵԾԱՑՈՂ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՐԱՆ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆԵՐԻ`ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲԱԶՄԱԹԻՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ: