ՏԱԿԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Բազմանգամյա օգտագործում
- Կշռելով ընդամենը 3-5 կգ`կարողանում են բարձրացնել 800 կգ և ավել բեռ, ինչը կրճատում է տեղափոխման ծախսերը և հեշտացնում լոգիստիկայի հետ կապված գործողությունները
- Համապատասխանում են բարձր հիգիենիկ պահանջների
- Հեշտ լվացման և ախտահանման հնարավորություն
- Բարձր դիմադրողականություն ագրեսիվ, քայքայիչ և թունավոր լուծույթների (թթուներ և հիմնային լուծույթներ) նկատմամբ
- Չեն ստեղծում պայմաններ միկրոօրգանիզմների զարգացման համար
- Ունեն մաքուր,հարթ մակերես (չկան մեխեր, սուր անկյուններ…), որն էլ ապահովում է անվտանգ աշխատանք և կանխում բեռի վնասումը
- Պենոպլաստե տակդիրները չեն փտում, խոնավություն, թունավոր նյութեր և հոտեր չեն կլանում
- Չեն սեղմվում և ընդարձակվում` ելնելով եղանակային պայմաններից (ծավալը չի փոփոխվում), ունեն ցածր ջրակլանողականություն
- Ենթակա են վերամշակման
- Ունեն մատչելի գին և որակյալ են
- Պենոպլաստե տակդիրները հարմար են փակ լոգիստիկ համակարգերի համար դեղագործական, սննդի և քիմիական ձեռնարկություններում ներգործարանային տեղափոխումների համար: