Տարբեր նշանակության խողովակաշարերի ջերմամեկուսացումը (կոյուղի, ջրագծեր, ջեռուցում) կարևոր պայման է ինչպես սեփական տների, այնպես էլ բարձրահարկ շենքերի և հասարակական նշանակության շինությունների համար: Խողովակների համար որպես տաքացուցիչ նյութ այսօր առավել կիրառելի է պենոպոլիստիրոլե կեղևաշերտը:

Շատերը չեն հասկանում, թե ինչու° է անհրաժեշտ ջերմամեկուսացնել, օրինակ, տաք ջրի համար նախատեսված խողովակները, քանզի նրա միջով հոսող ջուրն արդեն տաք է և տաքացնում է խողովակները, այդ իսկ պատճառով չի կարող սառչել նույնիսկ խիստ սառնամանիքին: Ջերմամեկուսիչ նյութն օժանդակում է ջերմակորստի կրճատմանը տաք ջուրը սպառողին հասցնելու ընթացքում: Այն շատ կարևոր է այսօր, քանի որ գազի և էլէկտրաէներգիայի ինքնարժեքներն անընդհատ աճում են: Ուստի խողովակների ջերմամեկուսացումը կօգնի զգալիորեն կրճատել ջեռուցման ծախսերը: Այդ տեսակի ջերմատաքացուցիչ նյութը ստացել է ‹‹կճեպ›› անվանումը իր յուրահատուկ տեսքի և կիրառման շնորհիվ:

Ապրանքը պենոպոլիստիրոլե կարճ խողովակի տեսք ունի: Այն կարող է բաղկացած լինել 2,3 կամ 4 կտրտված մասերից: Կտրտված  ծայրերին ունի ակոսներ` կցման հուսալիությունն ապահովելու համար: Խողովակը պարզապես պատվում է կեղևաշերտով: Սա է ջերմամեկուսացման ողջ գործընթացը:Այսպիսով  ‹‹կճեպ››-ի օգտագործման տեխնոլոգիան շատ պարզ է և կարելի է ինքնուրույն կիրառել: Խողովակների ջերմամեկուսացման նպատակով օգտագործվող ‹‹կճեպ›› տաքացուցիչ նյութն ունի ունի մի շարք առավելություններ  իր անալոգների նկատմամբ:

Ստանալ խորհրդատվություն