ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՀԻՄՔ

Երկաթբետոնե հիմքով միջհարկային ծածկերի համար որպես ջերմամեկուսիչ օգտագործվում են սալիկներ հետևյալ մակնիշի պենոպոլիստիրոլից՝ ППС10-P, ППС12-P, ППС13-P, ППС14-P: Ջերմամեկուսիչ սալերի տեղադրումը կատարվում է երկաթբետոնե հիմքի երկարությամբ, կարկասի (կառույցի կմախք) փայտյա տափագերաններ միջև : Երկաթբետոնե հիմքի վրա, շահագործվող միջհարկային ծածկերի համար օգտագործվում է 2-րդ կարգի փայտանյութ , չշահագործվող միջհարկային ծածկերի համար` 3-րդ կարգի փայտանյութ: Փայտյա կարկասի տափագերանների միջև տեղադրվում են գոլորշամեկուսիչներ: Կարերը սոսնձապատվում են և սոսնձվում կոնստրուկցիայի դուրս եկած մասերին: Փայտյա կոնստրուկցիայի գոլորշամեկուսացված տափագերանների միջև տեղադրում են ջերմամեկուսիչ սալեր:

Փայտյա հիմք

Փայտե հիմքով միջհարկային ծածկերի համար որպես ջերմամեկուսիչ օգտագործվում են սալիկներ հետևյալ մակնիշի պենոպոլիստիրոլից՝ ППС10-P, ППС12-P, ППС13-P, ППС14-P: Փայտյա կրող և օժանդակ կոնստրուկցիաներն անհրաժեշտ է պատրաստել 2-րդ կարգի փշատերևային փայտատեսակից ըստ ԳՕՍՏ 8486 և ԳՕՍՏ 11047 : Ծածկի կարկասի հեծանների ընդլայնական կտրվածքը և քայլը , ինչպես նաև երեսապատման հաստությունը պետք է հաշվարկել` հաշվի առնելով նաև ջերմամեկուսիչի հաստությունը: Ընդ որում, պետք է հաշվի առնել փայտանյութերի չափերը ըստ ԳՕՍՏ և նրանց ամրության ցուցանիշները: Միջհարկային ծածկերի կրող փայտյա հեծանների համար օգտագործվում է 2-րդ կարգի փայտանյութ, իսկ օժանդակ փայտե տարրերի համար` 3-րդ կարգի փայտանյութ : Փայտյա կարկասի հեծանների միջև տեղադրվում է գոլորշամեկուսացում: Կարերը սոսնձապատվում են և սոսնձվում կոնստրուկցիայի  դուրս եկած մասերին:

Փայտյա կարկասի հեծանների միջև գոլորշամեկուսիչների ուղղությամբ տեղադրում են ջերմամեկուսիչ սալերը: Եթե ջերմամեկուսացման շերտն ավելի հաստ է, քան փայտյա կարկասի կրող տարրերի լայնական կտրվածքը, ապա օգտագործվում  է փայտյա չոր սվակներ , որոնց բարձրությունը պետք է հավասար  լինի լրացուցիչ ջերմամեկուսացման համար պահանջվող հաստությանը և պակասը լրացվի: Ընդ որում չոր սվակները ուղղահայաց մեխում են կարկասի հեծաններին, ինչը լրացուցիչ ամրություն և կայունություն  է հաղորդում կարկասին : Չշահագործվող միջհարկային ծածկերի  ջերմամեկուսիչ շերտին կպցնում են ապակե մանրաթել և պատրաստում հարթ անցուղիներ սարքավորումների սպասարկման համար: Անցուղիները տեղակայում են այնպես, որպեսզի ծանրությունը փոխանցվի կրող հիմքին: Շահագործվող միջհարկային ծածկերում կարկասի հեծանների կամ տափագերանների երկայնքով փռում են թերամշակ հատակ, որը ծառայում է հիմք հետագա վերջնական հարդարման համար :

ППС8

Չբեռնավորված կոնստրուկցիաների , շինության ներսի պատերի, թեք կտուրների և միջնապատերի ջերմամեկուսացում: Կիրառվում է նաև վագոնների, կենցաղային սենյակների և կոնտեյներների ջերմապահպանման համար:
  • Խտություն, կգ/մ3 – 8
  • ԳՕՍՏ – ППС8 (նախկին մակնիշը ПСБС-15)

Գինը սկսած 1 450 р ռուբ./1մ3

Запросить стоимость

ППС10

Չբեռնավորված կոնստրուկցիաների , պատերի ներքնամասերի , թեք կտուրների , միջնապատերի ջերմամեկուսացում: Կիրառվում է նաև վագոնների, կենցաղային սենյակների և կոնտեյներների ջերմապահպանման համար:
  • Խտությունը, կգ/մ3 – 10
  • ԳՕՍՏ – ППС10 (նախկին մակնիշը ПСБС-15)

Գինը սկսած 1 750 р ռուբ./1մ3

Запросить стоимость

Ստանալ խորհրդատվություն