«ԵՎՐՈՏՈՒՆ» ՍՊԸ
պենոպոլիստիրոլ արտադրող ընկերություն
«ԵՎՐՈՏՈՒՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է պենոպոլիստիրոլե տարրերի առաջատար արտադրող և մատակարար`լիովին բավարարելով Հյուսիս-Կովկասյան և Հարավային դաշնային շրջանների սպառողների պահանջները: Գործում է 2002 թվականից` անընդհատ լավացնելով արդեն իսկ իրեն արդարացրած արտադրանքի որակը, ինչպես նաև առաջարկելով նոր արտադրանք` ելնելով շուկայի և պատվիրատուի պահանջներից:
ԵՎՐՈՏՈՒՆ- պենոպոլիստիրոլի արտադրություն և վաճառք
Պենոպոլիստիրոլն ունիվերսալ նյութ է, որն օգտագործվում է շինարարության մեջ` հնարավորություն տալով արդյունավետ իրականացնել կառույցի հիմքի, պատերի, ծածկի և տանիքի ջերմամեկուսացումը: Երկարաժամկետ ծառայության, ցածր ջերմահաղորդականության, մատչելի գնի և ցածր ջրակլանողականության շնորհիվ պենոպոլիստիրոլը դասվում է մեծ պահանջարկ ունեցող ջերմամեկուսիչ նյութերի շարքը: «ԵՎՐՈՏՈՒՆ» ՍՊԸ –ն իրականացնում է պենոպոլիստիրոլե սալերի վաճառք մատչելի գներով:
Պենոպոլիստիրոլե ապրանքների լավագույն ընտրություն
Մեր ընկերությունը 2002 թվականից զբաղվում է պենոպոլիստիրոլի արտադրությամբ և վաճառքով: Գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել ենք Նևիննոմիսկ, Արմավիր և ՀԿ և ՀԴ շրջանների այլ քաղաքների բնակելի կառուցապատմանը խթան հանդիսացող խոշոր շինարարական նախագծերի: Այսօր «ԵՎՐՈՏՈՒՆ» ՍՊԸ –ն հանդիսանում է պենոպոլիստիրոլե նյութերի խոշորագույն տեղական արտադրող, որն իր գնորդին առաջարկում է լայն տեսականի, բարձր որակ և մատչելի գին:
Մենք արտադրում ենք պենոպոլիստիրոլե հետևյալ ապրանքները `:
- Տաքացուցիչ սալեր. Մեզ մոտ կարող եք պատվիրել պենոպոլիստիրոլե սալեր` հիմքերի, պատվանդանի, պատերի, միջհարկային ծածկերի և տանիքի, ինչպես նաև ներքին պատերի, SIP-պանելների, պատշգամբների և խորշապատշգամբների ջերմամեկուսացման համար: Այս սալերի առավելություններից է դիմացկունությունը:Նրանք չեն ենթարկվում դեֆորմացիայի ինչպես բարձր, այնպես էլ ցածր ճնշման ազդեցությունից: Պենոպոլիստիրոլե սալերի կիրառմամբ ջերմամեկուսացման աշխատանքների քիչ ծախսատար են, այդ իսկ պատճառով նրանք լիովին փոխարինում են հանքային սալերին:
- Տարա և փաթեթավորման օժանդակ միջոցներ. Մեր ընկերությունը զբաղվում է արկղերի, տակդիրների, հենասարքերի և այլ պենոպոլիստիրոլե փաթեթավորման միջոցների արտադրությամբ: Փաթեթավորման միջոցները կարող են լինել տարբեր չափի և ձևի՝ ըստ պատվիրատուի պատվերի: Պենոպոլիստիրոլի բարձր ամորտիզացիոն հատկություններն ապահովում են ցանկացած արժեքավոր և շուտ կոտրվող ապրանքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով պենոպոլիստիրոլե տարաների մեջ տեղափոխում են հատապտուղներ և մրգեր, սարքավորումներ, կահույք և այլն:
- Ջերմաձևավորված սալեր. Հատակի ջերմամեկուսացման նպատակով մենք պատրաստում ենք հատուկ ջերմաձևավորված սալեր (ППС25Ф-Т-Б, ППС35Ф-Т-Б). Նմանատիպ սալերն ունեն ջերմամեկուսացման բարձր ցուցանիշ և կարող են տեղադրվել առանց մասնագետի օգնության:
- Խողովակների ջերմամեկուսացում. Մեզ մոտ կարող եք ձեռք բերել ջեռուցման, ջրագծի և կոյուղու խողովակների ջերմամեկուսիչ նյութեր: Մենք արտադրում ենք ցանկացած տրամագծով պենոպոլիստիրոլե կեղևաշերտ` խողովակների ջերմամեկուսացման համար` ձմռանը հուսալիորեն պաշտպանելով սառեցումից:
«ԵՎՐՈՏՈՒՆ» ՍՊԸ –ն հոգ է տանում իր հաճախորդների մասին`ընդունում է անհատական պատվերներ, մատուցում է պենոպոլիստիրոլի ջարդոնի մշակման ծառայություն և իրականացնում առաքում դեպի ՌԴ ցանկացած շրջան.