Շենքերի տաքացումը մինիմալ էներգածախսերով ներկա պայմաններում առաջնահերթ խնդիր է:

‹‹Եվրոտուն›› ընկերությունն առաջարկում է շինությունների ջերմամեկուսացման իր տարբերակը` ճակատային ջերմապանելներ` պատրաստված նորագույն տեխնոլոգիայով, վերջին սերնդի սարքավորումների կիրառմամբ, որի արդյունքում էլ օգտագործվող հումք-նյութերի որակի նկատմամբ պահանջները խստացվում են: Թվարկված ցուցանիշների համադրումը երաշխավորում է շահագործման բարձր հատկություններով օժտված  պատրաստի արտադրանքի գերազանց որակ: Ջերմապանելների պատրաստման համար հումք է ծառայում պենոպոլիստիրոլը: Նրա հիմնական հատկություններն են`

– կայունություն ինչպես քիմիական, այնպես էլ կենսաբանական ակտիվ միջավայրերի նկատմամբ

– բոցավառվելու նկատմամբ բարձր դիմադրողականություն

– ծառայության երկար ժամկետ

– չեզոքություն ստատիկ էլէկտրականության նկատմամբ

– խոնավաանթափանցելիություն, որի հետևանքով չի փտում և չի ենթարկվում սնկերի քայքայմանը

– բարձր ջերմամեկուսիչ ցուցանիշներ

Այս հատկանիշները,պարտադիր կարգով, ճակատային ջերմապանելների թողարկման  հումք`պենոպոլիստիրոլ արտադրող երկրների կողմից հաստատվում են հավաստագրերով: Պատրաստի պանելնեը, որոնց  չափը 100×60 մմ է, հաստություն 5մմ, նման են  ճակատային պանելներին:

Ջերմապանելների կոնստրուկցիան ներառում է նաև ուղղորդներ, որոնք հեշտացնում են ինքնապարունակող պտուտակներով ամրացումը:

Ջերմապանելը գեղեցկության և հուսալիության հրաշալի ներդաշնակություն է: Եթե ճակատային մասի արտաքին երեսապատման այլ սալերն ունեն միատարր կառուցվածք և պահանջում են լրացուցիչ ջերմամեկուսացում, ապա ջերմասալերն  իրենց մեջ ներառում են այդ 2 ֆունկցիաները, ինչը շատ հարմար է: Պանելի եզրերն ունեն բութակ-ակոս փականքային մեխանիզմ, որը զգալի հեշտացնում է ամրացումը պատին: